Լուռ թշնամի․ ինչպես է գլաուկոման խլում տեսողությունը, ո՞րն է գլխավոր ախտանշանը

Գլաուկոման աչքի հիվանդությունների խումբ է, վնասում է տեսողական նյարդը և հաճախ կապված է աչքի ներսում առկա ճնշման բարձրացման հետ, որը կոչվում է ներակնային ճնշում: Հնարավոր այլ պատճառների, բուժման մասին զրուցել ենք ակնաբույժ Ալինա Ներսեսյանի հետ։ – Ի՞նչ հիվանդություն է գլաուկոման։ – Գլաուկոման բավականին լուրջ և վտանգավոր հիվանդություն է, որը հանգեցնում է անվերադարձ տեսողության կորստի։ Քանի որ տուժում է տեսողական նյարդը՝ մահացած նյարդաթելերը հնարավոր չի լինում վերականգնել։ Դա է պատճառը, որ գլաուկոմայից կորցրած տեսողությունը բուժառուները որպես կանոն չեն կարողանում վերականգնել։ Եվ գլաուկոմայի բուժումը, ցավոք սրտի, սա է. պահպանել այն, ինչ ունի բուժառուն։ Այսինքն, այն տեսողությունը, որն այդ պահին նա ունի։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5837

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով