Իրանական նավերի վրա ցանկացած հարձակման դեպքում Իրանը հարվածներ կհասցնի տարածաշրջանում ԱՄՆ-ի նավերին և կենտրոններից մեկին։ Այս մասին այսօր հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ռազմածովային ուժերի հրամանատարությունը։ «Իրանի Իսլամական Հանրապետության նավթային տանկերների և առևտրային նավերի դեմ ցանկացած ագրեսիայի հետևանքը կլինի հզոր հարձակումը տարածաշրջանում ԱՄՆ-ի կենտրոններից մեկի և թշնամու նավերի դեմ»,-ասված է X սոցիալական ցանցում ԻՀՊԿ ՌԾՈւ հրամանատարության պաշտոնական էջում հրապարակված հաղորդագրության մեջ։ Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ին սկսել էին հարվածներ հասցնել Իրանի տարածքում գտնվող օբյեկտներին, ագրեսիայի զոհ էր դարձել ավելի քան 3 հազար մարդ։ Վաշինգտոնն ու Թեհրանը ապրիլի 8-ին հայտարարեցին կրակի երկշաբաթյա դադարեցման մասին։ Դրանից հետո Իսլամաբադում անցկացված բանակցություններն ավարտվեցին անարդյունք, ընդ որում՝ մարտական գործողությունների վերսկսման մասին չէր հաղորդվում, սակայն ԱՄՆ-ն սկսեց իրանական նավահանգիստների շրջափակումը։ Շրջափակման մեկնարկի պատճառով Իրանի զինված ուժերը վերականգնել են Հորմուզի նեղուցի նկատմամբ վերահսկողության ռազմական ռեժիմը։



