«Հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելուն ուղղված սկզբունքային նոր քայլեր չեմ տեսնում». Ռուբեն Սաֆրաստյան

Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի շրջանակներում մայիսի 4-ին Հայաստան էր ժամանել Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազը։ Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում Թուրքիայի փոխնախագահին դիմավորել էին ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը։ Հայաստան կատարած այցի ընթացքում Թուրքիայի փոխանախագահը և Նիկոլ Փաշինյանը ստորագրել էին Անիի կամրջի համատեղ վերականգնման աշխատանքների իրականացման արձանագրությունը։ Այս այցից առաջ էլ՝ մայիսի 28-ին, Կարսում տեղի էր ունեցել հայ և թուրք պատվիրակների հանդիպումը՝ Գյումրի-Կարս երկաթգծի վերականգնման աշխատանքները քննարկելու համար։ Թուրքիայի փոխանախագահը Հայաստան կատարած այցից 3 օր անց հայտարարել էր, որ «Միջին միջանցքի» զարգացմամբ և «Զանգեզուրի միջանցքի» բացմամբ կլինի թե՛ ավելի մեծ անվտանգություն, թե՛ ավելի մեծ բարեկեցություն: «Մենք խաղաղություն ենք ուզում Հարավային Կովկասում։ Հայաստանն ու Ադրբեջանն այս հարցում զգալի առաջընթաց են գրանցել։ Մենք ասում ենք՝ «Խաղաղությունն այժմ շատ մոտ է»։ Այս խաղաղության հաստատմամբ Հարավային Կովկասը տարածաշրջանային և գլոբալ մակարդակում այլ դեր կխաղա՝ որպես չափազանց բարձր ռազմավարական նշանակություն ունեցող տարածաշրջան։ Հատկապես «Միջին միջանցքի» զարգացմամբ և «Զանգեզուրի միջանցքի» բացմամբ կլինի թե՛ ավելի մեծ անվտանգություն, թե՛ ավելի մեծ բարեկեցություն»,- հայտարարել էր Թուրքիայի փոխնախագահը։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5832

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով