Սոցցանցերում դիմորդները նշել են, որ թեև միասնական և ներբուհական քննությունների երկրորդ փուլի հայտերի ընդունման վերջնաժամկետը լրանում է մայիսի 10-ին, ժամը 18:00-ին, սակայն արդեն կիրակի գիշերը չեն կարողացել մուտք գործել համակարգ։ ԳԹԿ-ի մամուլի քարտուղար Խաչանուշ Գրիգորյանը @ArmeniaSputnik-ին տեղեկացրեց, որ խափանման պատճառը համակարգի խիստ ծանրաբեռնվածությունն է։ Նա վստահեցրել է, որ բոլոր դիմորդները հնարավորություն կունենան հայտ լրացնելու:



