Գյուղերում պատերազմի շանտաժը չի աշխատում. մեր ժողովուրդն Արցախի մասին չի՛ մոռացել. Դավիթ Անանյան

«Միասնության թևեր» կուսակցության կառավարման խորհրդի անդամ, նախընտրական ցուցակի ներկայացուցիչ, «Դի-ԷՍ-ԷՅ Խորհրդատվական խումբ» ընկերության գլխավոր տնօրեն, ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախկին ղեկավար, տնտեսական գիտությունների թեկնածու Դավիթ Անանյան ը «Պրեսսինգ» հաղորդաշարում խոսել է նաև իրենց թիմի մարզային այցելությունների, գյուղացիներին հուզող խնդիրների մասին: «Ժողովրդին նախ և առաջ հետաքրքրում է երկրի անվտանգությունը: Գյուղատնտեսության հետ կապված, ոռոգման ջրի, վարելահողերի, մթերման խնդիրների հարցեր էլ են բարձրացնում: Մարդիկ թերահավատ են, հուսախաբված: Ժողովուրդն իրեն խաբված ու լքյալ է զգում: Սա մենք ակնհայտ տեսնում ենք: Ցավալի է, որ մեր ժողովրդի մի մասն անկեղծորեն հավատում է փաշինյանական այն թեզերին, թե այս վիճակի պատասխանատուն նախկիններն են: Այն դեպքում, երբ Փաշինյանն ամենամեծ նախկինն է: Բայց երբ մարդուն հանգիստ բացատրում ես՝ ինչը ինչից հետո է, նույնիսկ ՔՊ-ապաշտ մեր հայրենակիցների մոտ է մտածողություն փոխվում, ամեն ինչ շատ լավ հասկանում են:

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5829

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով