Սթարմերը հրաժարականի լուրերի ֆոնին հայտարարել է, որ մնալու է վարչապետի պաշտոնում

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը վստահություն է հայտնել, որ առաջիկա տարիներին կշարունակի ղեկավարել կառավարությունը՝ չնայած որոշ պատգամավորների կողմից հրաժարական տալու կոչերին: Այս մասին փոխանցում է ՏԱՍՍ-ը։ The Daily Mirror թերթին տված հարցազրույցում այն հարցին, թե արդյոք նա լեյբորիստներին կտանի հաջորդ համընդհանուր ընտրություններին, որոնք պետք է անցկացվեն ոչ ուշ, քան 2029 թվականի օգոստոսը, Սթարմերը, որը վարչապետի պաշտոնը զբաղեցնում է 2024 թվականի հուլիսից, դրական է պատասխանել: «Այո, ես կառաջնորդեմ»։ Իր հնարավոր հրաժարականի մասին հարցին Սթարմերը նշել է, որ մտադիր է մնալ Դաունինգ սթրիթ 10 հասցեում։ «Ես մտադրություն չունեմ թողնել այն աշխատանքը, որի համար ընտրվել եմ 2024 թվականի հուլիսին»,-ընդգծել է նա։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5829

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով