ՖԻՖԱ-ի 2026 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության տոմսերի վերավաճառքի պաշտոնական հարթակում հայտնվել է եզրափակիչ խաղի 11,5 մլն դոլար արժողությամբ տոմսեր։ Այս մասին Sky Sports-ը, փոխանցում է rbc.ru-ն։ Նշվում է, որ սա երրորդ կատեգորիայի տոմս է, որը սովորաբար զգալիորեն ավելի էժան է և ավելի մատչելի է լինում հանդիսատեսի համար։ Աշխարհի առաջնության եզրափակիչ խաղը կկայանա հուլիսի 19-ին Իսթ Ռատերֆորդ քաղաքում: 2026 թվականի աշխարհի առաջնությունն առաջին անգամ կանցկացվի 48 ազգային թիմերի մասնակցությամբ և կդառնա առաջինը, որը տեղի կունենա միանգամից երեք երկրների՝ ԱՄՆ-ի, Կանադայի և Մեքսիկայի տարածքում: Մրցաշարը կշարունակվի հունիսի 11-ից հուլիսի 19-ը:



