«Նոր ուժ»-ը քարոզարշավը սկսել է Երևանի Կենտրոն վարչական շրջանից

«Նոր ուժ» ռեֆորմիստական կուսակցությունը նախընտրական քարոզարշավը սկսել է Կենտրոն վարչական շրջանից. կուսակցության անդամները ցուցակը գլխավորող Հայկ Մարությանի հետ շրջել են փողոցներում և թռուցիկներ բաժանել քաղաքացիներին։ Կուսակցությունը հայտարարել է, որ իր նախընտրական ծրագրի հիմքում յոթ հիմնական ուղղություններ են։ Դրանց թվում են՝ եվրոպական ինտեգրացիան որպես արտաքին քաղաքականության և զարգացման առաջնահերթություն, օնլայն խաղատների և շահումով խաղերի արգելումը, բազմազավակ ընտանիքների համար արտոնությունների տրամադրումը, անվճար բարձրագույն կրթության ապահովումը, հարկային բեռի թեթևացումը, կոռուպցիոն հանցանքների համար վաղեմության ժամկետի վերացումը և ազգային արժեքներին վերադարձը։ «Նոր ուժ» ռեֆորմիստական կուսակցությունը հայտարարում է, որ իր գաղափարական հիմքը սոցիալ-ռեֆորմիզմն է՝ սոցիալական արդարության և բարեկեցության ապահովումը շարունակական բարեփոխումների միջոցով։ Արտաքին քաղաքականության ոլորտում կուսակցությունը հանդես է գալիս հավասարակշռված դիվանագիտության օգտին։ «Նոր ուժ» ռեֆորմիստական կուսակցությունը հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների համար ԿԸՀ է ներկայացրել 86 թեկնածուից բաղկացած ընտրական ցուցակ։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5828

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով