Չնայած իշխանություններն անցած տարվա հուլիսից խլել են ՀԷՑ-ի կառավարումը, զրկել են լիցենզիայից և հայտարարել, որ պատրաստվում են այն պետականացնել, ՀԷՑ-ն առայժմ ամբողջությամբ մնում է գործարար Սամվել Կարապետյանի սեփականությունը։ Այդպիսին կլինի այնքան ժամանակ, քանի դեռ վաճառքի գործարք չի կայացել կամ գերակա շահ չի ճանաչվել։ Ստացվել է այնպես, որ ՀԷՑ-ն իրավաբանորեն պատկանում է ընդդիմադիր քաղաքական ուժի ղեկավարին, բայց փաստացի տնօրինում է իշխանությունը։ ՔՊ-ական կառավարիչն էլ այն անկաշկանդ ծառայեցնում է ընտրություններում սեփական կուսակցության շահերի համար։ Ընտրությունների նախօրյակին, ՀԷՑ-ի ՔՊ-ական կառավարիչը, հավանաբար՝ առանց հետին մտքի, անշահախնդիր պարգևավճարներ է բաժանում աշխատակիցներին։ «ՀԷՑ-ի շուրջ 3.700 աշխատակից այսօր վարձատրվել է լրացուցիչ համահարթեցված պարգևավճարով՝ մարտ ամսվա համար, յուրաքանչյուրը՝ 30 հազար դրամի չափով (հարկերը՝ ներառյալ)։



