«Իմացե՛ք,- ասաց նա,- ունեցողին ավելիով պիտի տրվի, իսկ չունեցողից պիտի վերցվի իր ունեցած ամենափոքր բաժինն էլ»: Ղուկաս 19:11-28 Հիսուս Քրիստոս մի առակ է պատմում, թե ինչպես մի մարդ գնաց օտար աշխարհ, որպեսզի ստանա իր թագավորական իշխանությունը և վերադառնա իր երկիր: Կանչելով իր ծառաներից տասը հոգու՝ յուրաքանչյուրին տասը ոսկի տվեց և պատվիրեց, թե. «Շահեցե՛ք այս դրամը, մինչև վերադառնամ»: Համաքաղաքացիներն ատում էին նրան և պատգամավոր ուղարկելով` հայտնեցին, թե չեն ուզում, որ նա թագավոր դառնա իրենց վրա: Երբ այս ազնվականն իր թագավորությունը ստանձնած վերադարձավ, կանչեց ծառաներին, որոնց դրամ էր տվել, որպեսզի իմանա` ով ինչքան է շահել: Առաջինը եկավ և ասաց, որ նրա տվածի դիմաց շահել է ևս տասը դրամ:



