Հրշեջ-փրկարարները մարել են Աշոցք գյուղում բռնկված հրդեհը

Մայիսի 10-ին, ժամը 14։31-ին Շիրակի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշոցք գյուղի 5-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում այրվում է անասնագոմի տանիք։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 15։00-ին, մարվել՝ 15։15-ին։ Այրվել են անասնագոմի նախամուտքի փայտե կառուցատարրերը և տանիքը՝ մոտ 35 քմ։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5828

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով