Այսօր քարոզարշավի ընթացքում Նիկոլ Փաշինյանը որոշեց կրկին ճեպազրույց տալ։ Էրեբունի համայնքում նա Տիգրան Ավինյանին և թիմակիցներին հորդորեց շարունակել քարոզարշավը, իսկ ինքը մեկ ժամով նրանցից առանձնացավ և պատասխանեց լրագրողների հարցերին։ Հարցերից մեկը վերաբերում էր Ամենայն Հայոց կաթողիկոսին, ով օրերս այցելել էր տնային կալանքում գտնվող «Ուժեղ Հայաստան» կուսակցության ղեկավար Սամվել Կարապետյանին։ Նիկոլ Փաշինյանն իրեն բնորոշ բառերով նկարագրեց Վեհափառի այդ քայլը, կրկին սպառնաց ՝ հունիսի 7-ի ընտրություններով լուծելու է նաև Կաթողիկոսի հեռացման հարցը։ Բանաստեղծ Հուսիկ Արան վստահ է՝ Նիկոլ Փաշինյանը հունիսի 7-ին չի վերընտրվելու, որովհետև հայ ազգը, ժողովուրդը կույր չէ, տեսնում է նրա բոլոր արածները։



