Լաս Վեգասը կընդունի ըմբշամարտի աշխարհի առաջնությունը

2027 թվականին ըմբշամարտի աշխարհի առաջնությունը կկայանա ԱՄՆ Լաս Վեգաս քաղաքում, հաղորդում է Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի (UWW) պաշտոնական կայքը։ Գոտեմարտերը կանցկացվեն սեպտեմբերի 11-19-ին Լաս Վեգասի համալսարանի Թոմաս և Մակ կենտրոնում, որը հյուրընկալում է շուրջ 20 հազար հանդիսական: ԱԱ-2027-ում կվիճարկվեն Լոս Անջելես-2028 Օլիմպիական խաղերի առաջին ուղեգրերն ըմբշամարտում։ Լաս Վեգասում նախորդ անգամ ըմբշամարտի աշխարհի առաջնություն անցկացվել է 2015 թվականին:

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5814

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով