ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև երկկողմ հարաբերություններում առաջընթաց դեռևս չկա, դրանք նախկինի պես զրոյական վիճակում են, հայտնել է ՌԴ նախագահի օգնական Դմիտրի Պեսկովը: « Եկեք չմոռանանք, որ մենք երկկողմ հարաբերություններում ոչ մի շարժ չունենք, դրանք նախկինի պես զրոյական վիճակում են » ,-լրագրողներին ասել է Պեսկովը: Նա նշել է, որ քայլերը, այդ թվում, պետք է անի ԱՄՆ-ը։



