Բրյուսելն ունի Անկարայի կարիքը. Radio France Internationale

ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի վրա կատարված հարձակումները նոր ճգնաժամ են առաջացրել Հյուսիսատլանտյան դաշինքում՝ ՆԱՏՕ-ում։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։ ԱՄՆ նախգահ Դոնալդ Թրամփը Եվրոպային հորդորել էր միջոցներ ձեռնարկել Հորմուզի նեղուցի վերաբերյալ, սակայն ապարդյուն։ Դրանից հետո Եվրոպական միության (ԵՄ) երկրները սկսեցին նոր անվտանգության հովանոց փնտրել՝ առանց ԱՄՆ-ի։ Այդ ֆոնին Ֆրանսիայում գործող միջազգային լրատվական ռադիոկայանը (Radio France Internationale – RFI) հայտնել է, որ այս փուլում Թուրքիան աչքի է ընկնում որպես Եվրոպայի համար անփոխարինելի ռազմական գործընկեր։ Մասնավորապես նշել է, որ Եվրոպայի դիրքորոշումը Թուրքիայի նկատմամբ փոխվել է և ընդգծվել է, որ հատկապես ռազմարդյունաբերության ոլորտում Բրյուսելն ունի Անկարայի կարիքը։ Նշվել է, որ Թուրքիայի ընդլայնվող կարողություններն ավելի մեծ ուշադրություն են գրավում Եվրոպայի կողմից, քան երբևէ: Շեշտվել է, որ Անկարան ավելի հստակ դիրքորոշում ունի, քան փոփոխական դիրքորոշում ունեցող Վաշինգտոնը։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5811

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով