ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն սիրում է իր և իր աշխատանքի մասին ինտերնետային մեմերով կիսվել մտերիմների հետ, հաղորդում է New York Times-ը՝ հղում անելով իրադրությանը ծանոթ աղբյուրին։ «Աղբյուրի խոսքով՝ Ռուբիոն, որը երկրի բարձրագույն դիվանագետի պաշտոնից բացի գրեթե մեկ տարի զբաղեցրել է նաև ազգային անվտանգության խորհրդականի և գլխավոր արխիվավարի պաշտոնը, սիրում է իր մասին մեմերով կիսվել ընկերների և գործընկերների հետ»,- նշվում է հրատարակության մեջ։ Թերթը հավելում է, որ Ռուբիոն, ինչպես նաև փոխնախագահ Ջեյ Դի Վենսն այժմ աշխատում են ընտրողներին հմայելու ուղղւոյթամբ, և նրանց մեկնաբանությունները լայն տարածում են ստանում՝ հանգեցնելով ենթադրությունների այն մասին, որ Վենսը և Ռուբիոն կարող են մրցակիցներ լինել Հանրապետական կուսակցության նախագահի թեկնածուի համար պայքարում:



