Միլանի «Ինտերի» մամուլի ծառայությունը սոցիալական ցանցերի իր պաշտոնական էջերում անդրադարձել է Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանին: Իտալական ակումբը հրապարակել է հայ կիսապաշտպանի՝ «Լացիոյի» դարպասն ուղարկած գնդակի տեսանյութը: Նորընծա չեմպիոնի մամուլի ծառայությունը հրապարակմանը կից կատարել է «Հայկական գնացքի ևս մեկ գոլ» հայատառ գրառումը:



