«Պատրաստվե՛ ք  լավ փոփոխությունների». Վահե Հովհաննիսյան

«Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը գրում է. «Պատրաստվե՛ ք լավ փոփոխությունների Քարոզարշավի առաջին օրերի տպավորությունը միանշանակ է։ Հայաստանը, հայ ժողովուրդը փոփոխություններ է ուզում։ Բոլոր գյուղերում, բոլոր բնակավայրերում, բոլոր քաղաքներում, բոլոր սոցիալական խավերում մարդիկ փոփոխություններ են ուզում։ Բոլորին այս վիճակը հոգնացրել է։ Էս մեկ ամիսը լինելու է փոփոխությունների հիմքում։ Ժողովրդի հետ ուղիղ շփումներից եկած «Առաջարկ Հայաստանին» ծրագրի նոր կարգախոսն է՝ պատրաստվեք լավ փոփոխությունների։ Իսկապես պետք է պատրաստ լինել երկրում, համապետական մակարդակում, համայնքային մակարդակում, ընտանեկան մակարդակում, անձնական մակարդակում, բոլոր միջավայրերում։ Հայաստանը կարիք ունի մեծ փոփոխությունների, և ուրեմն պետք է պատրաստ լինենք՝ լավ փոփոխությունների»:

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5802

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով