ԲՀԿ-ն «Առաջարկ Հայաստանին» ծրագրի շրջանակում ներկայացրել է մշակութային ոլորտի հիմնական դրույթները

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը «Առաջարկ Հայաստանին» ծրագրի շրջանակում ներկայացնում է մշակութային ոլորտի հիմնական դրույթները։ Հայաստանի մեծագույն հարստությունը մշակութային անսպառ ժառանգությունն է, որը մեզ է հասել որպես անգին նվեր՝ հաղթահարելով հազարամյակների փորձությունները։ Ի՞նչ ենք մենք այսօր գումարում այդ հարստությանը, ինչպիսի՞ մշակութային շերտ է ստեղծվում այսօր։ Մշակութային ժառանգություն և ժամանակակից արվեստ. այս երկու առանցքներից կառչած՝ իրեն բաժին հասած նոր փորձություններին է դիմադրում այսօրվա հասարակությունը, և դրանց միջոցով էլ ձևավորվում է վաղվա Հայաստանը։ Հայաստանի մշակութային քաղաքականության շուրջ մեր պատկերացումները փորձենք հնարավորին չափ սեղմ ներկայացնել. Ընդհանուր դրույթներ • Մշակութային քաղաքականությունը պիտի լինի միաժամանակ և´ պրագմատիկ, և´ մեծ երազանքներից սնվող։ Մշակույթի դաշտը, ստեղծական միջավայրը չեն կարող ընտրություն կատարել այս երկուսի միջև, դրանք պիտի լինեն համաժամանակյա և փոխպայմանավորող։ • Մշակութային քաղաքականության արդյունավետությունը տուժում է այսօրվա մոդելի՝ ԿԳՄՍՆ ձեռքերում միակամ կենտրոնացված կառավարման պատճառով։ Մշակույթի, արվեստի և ստեղծարար արդյունաբերության ոլորտների ուղղաձիգ կառավարման մոդելը բնորոշ է տոտալիտար երկրներին։ Հայաստանի պես փոքր և ինքնատիպ մշակույթով ու մարդկային ռեսուրսով երկրում նման մոդելը. – բերում է լճացման, – փլուզում է ստեղծագործական միավորների ինքնավարությունը, ինքնուրույնությունը և հետևաբար՝ ինքնատիպությունը, – կաշկանդում է նախաձեռնողականությունը, – վանում է ազատ ստեղծագործողին՝ ստիպելով անվերջ մտնել պաշտոնյաների կաբինետներ, և ազատ ստեղծագործության փոխարեն նրան ստիպում է հյուսել արվեստագետի համար անցանկալի կոնյունկտուրա՝ դրանից բխող ոչ արվեստային, հակամշակութային հետևանքներով։ • Մշակույթի, արվեստի ոլորտի ուղղաձիգ կառավարումից անհրաժեշտ է անցնել ինքնավարությունը և անհատական պատասխանատվությունը խթանող մոդելների զարգացման՝ պետությունից անկախ, բայց պետության հովանավորությամբ գործող մասնագիտացված առանձին միավորների ստեղծմամբ՝ մշակույթի գործակալություններ, հիմնադրամներ (ըստ արվեստի և ստեղծարար արդյունաբերության ճյուղերի)։ • Պետությունը պետք է առատորեն ֆինանսավորի և տեխնիկապես աջակցի մշակույթի ոլորտին՝ խթանելով արվեստը, անհատի ստեղծականությունը, բայց հանդես գա ոչ թե որպես «ֆեոդալ», որին այդ «դաշտը պատկանում է», կամ էլ որպես չոր վերահսկող, այլ՝ որպես հոգատար գործընկեր, որի համար կարևոր է արդյունքը (այդ թվում՝ հեռահար), և արվեստի ու ստեղծականության դաշտը պիտի ազատ պահի թե´ ուղիղ ոտնձգություններից, և թե´ բյուրոկրատացման, լճացման վտանգից։ 1. Մշակութային ժառանգություն. պահպանում և ծաղկեցում Մշակութային քաղաքականություն իրականացնողները պիտի առավելագույն պատասխանատվությամբ մոտենան այս ոլորտին՝ գիտակցելով, որ իրենք ընդամենը պատմական մի կարճ ժամանակահատվածում պահապաններն են մինչև մեր օրերը հասած մշակութային հարստության։ Այս գիտակցումը կօգնի. – Միավորել բոլոր ոլորտների լավագույն մասնագետների ուժերը՝ Հայաստանում և սփյուռքում, անկախ՝ քաղաքական և անձնական համակրանքներից – Ստեղծել մշակութային ժառանգության պահպանման արդյունավետ, կենսունակ համակարգ։ Մենք բոլորս մեր մշակութային ժառանգության պահապաններն ենք. այս մոտեցումը պիտի փորձենք

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5802

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով