Թրամփի որդին պատրաստվում է կառուցել Վրաստանի ամենաբարձր շինությունը

«Մենք պատրաստվում ենք կառուցել Վրաստանի ամենաբարձր շինությունը», – սոցիալական ցանցերում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որդին՝ անդրադառնալով Թբիլիսիում Trump Tower երկնաքերի շինարարության նախագծին։ «Մեծ ուրախությամբ ձեզ հետ եմ կիսվում Trump Tower Tbilisi-ի պաշտոնական նախագծով», – X-ում գրել է Թրամփ-կրտսերը՝ հրապարակելով դեռևս չկառուցված շինության լուսանկարը՝ Թբիլիսիի ֆոնին։ «Տեղակայված լինելով Թբիլիսիի ամենակենտրոնում՝ այն արագորեն կվերածվի տեսարժան վայրի և կհանդիսանա Վրաստանի ամենաբարձր շինությունը։ Մեծ հուզմունքով մենք կյանքի կկոչենք այս նախագիծը», – գրել է Էրիկ Թրամփը։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5802

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով