2025 թ. ամռանն Ադրբեջանում կալանավորված Ռուսաստանի 11 քաղաքացիների ազատ արձակումը կարևոր քայլ կլինի երկու երկրների միջև բարիդրացիական հարաբերությունների հետագա ամրապնդման ճանապարհին: Այդ մասին ՏԱՍՍ-ի հետ հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ԱՊՀ երկրների չորրորդ գերատեսչության տնօրեն Միխայիլ Կալուգինը։ «Անվերապահ առաջնահերթություն է մնում ՌԴ 11 քաղաքացիների ազատ արձակումը, որոնք 2025 թ. հունիսի 30-ից հուլիսի 1-ը կալանավորվել են Ադրբեջանում: Բաքվում Ռուսաստանի դեսպանությունը սերտ կապի մեջ է ինչպես հենց նրանց, այնպես էլ նրանց հարազատների հետ: Պարբերաբար բարձրացնում ենք այդ հարցն ադրբեջանցի գործընկերների հետ երկկողմ շփումների ժամանակ: Այդ խնդրի շատ արագ լուծումը կդառնա կարևոր քայլ մեր երկրների միջև բարիդրացիական հարաբերությունների հետագա ամրապնդման ճանապարհին», – նշել է նա: Ադրբեջանում Ռուսաստանի տասնմեկ քաղաքացիները ձերբակալվել էին Իրանից թմրանյութերի մաքսանենգության և տարածման, ինչպես նաև կիբեռխարդախության մեղադրանքներով։ Ձերբակալությունները տեղի են ունեցել Եկատերինբուրգում ադրբեջանցիների ձերբակալությունների և երկու երկրների միջև լարվածության աճի ֆոնին։



