Փոխվել է բասկետբոլի Հայաստանի ազգային հավաքականի մրցակիցն ԱՄՆ-ում կայանալիք խաղում: Այս մասին հաղորդում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան: Ժամանակացույցում տեղի ունեցած փոփոխության պատճառով հունիսի 27-ին ընտրանին ընկերական խաղում կմրցի Իռլանդիայի, ոչ թե Պանամայի հավաքականի հետ: Հանդիպումը տեղի կունենա Լոս Անջելեսում: Այսպիսով, 2023 թվականի հիշարժան դիմակայությունից հետո, որում Հայաստանը իռլանդացիների նկատմամբ հաղթանակ է տարել 92-91 հաշվով, թիմերը կրկին կհանդիպեն միմյանց։


