Մայիսի 4-ին Երևանում տեղի ունեցած Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովից հետո, որին մասնակցում էր նաև Ուկրաինայի նախագահը, ՌԴ-ից հնչող մեղադրական հնչերանգներ ունեցող հայտարարությունները չեն դադարում։ ՌԴ նախագահը նախ հայտարարել էր, որ «Եվրամիությանը միանալու Հայաստանի ծրագրերը «հատուկ դիտարկում են պահանջում», այնուհետև հորդորել էր, որպեսզի Հայաստանը կողմնորոշվի՝ ԵԱՏՄ-ո՞ւմ է մնալու, թե՞ ուզում է գնալ դեպի ԵՄ։ Գագաթնաժողովից հետո նաև ՌԴ-ում ՀՀ դեսպանին կանչել էին ԱԳՆ՝ Ուկրաինայի նախագահի՝ Երևան այցի հետ կապված դժգոհություններ հայտնել։ Քաղաքագետ Դավիթ Հարությունովի գնահատմամբ՝ եթե նախկինում ռուսական կողմն աչք էր փակում Հայաստանի մանևրելու վրա՝ Ռուսաստանի ու Արևմուտքի միջև, հիմա շատ կոշտ խնդիր է դրել, որ հայկական կողմը պետք է հստակ որոշում կայացնի։



