Թուրքիայում DEAŞ-ին աջակցելու համար 43 անձ է ձերբակալվել

Ստամբուլի ոստիկանության վարչության հակաահաբեկչական ստորաբաժանումները Թուրքիայի 16 նահանգում իրականացված գործողության ընթացքում ձերբակալել են «Իսլամական պետություն» (ԻՊ- DEAŞ) ահաբեկչական կազմակերպությանը ֆինանսավորելու մեջ կասկածվող 43 անձի։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։ Թուրքիայի դատախազության և «Ֆինանսական հանցագործությունների ուսումնասիրման խորհրդի» (MASAK) տվյալներով՝ կասկածյալները «Telegram»-ի միջոցով դրամահավաք են իրականացրել կրիպտոարժութային դրամապանակների օգնությամբ, իսկ հավաքված միջոցները փոխանցել «սառը դրամապանակների» (կրիպտոակտիվների պահպանման ամենաանվտանգ՝ օֆլայն (offline) սարքերն են)՝ հետագծումը դժվարացնելու նպատակով։ Հետաքննության համաձայն՝ 2021-2025 թվականներին այդ սխեմայով հավաքվել է շուրջ 170.000 դոլար, որը փոխանցվել է «ԻՊ»-ի անդամներին:

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5795

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով