Ընտրովի հաշվետվողականություն. Ի՞նչ չենք իմանա մայիսի 28-ին

Հայաստանի առաջին Հանրապետության օրը՝ մայիսի 28-ին, Նիկոլ Փաշինյանը ՀՀ քաղաքացիների ուշադրությունը կսևեռի Հանրապետության հրապարակի ուղղությամբ. կազմակերպվելու է սպառազինության ցուցադրություն-հաշվետվություն: Մայիսի 11-ին քարոզարշավի շրջանակում լրագրողների հետ ճեպազրույցում նա նշել է, թե բոլոր քաղաքացիները պետք է մայիսի 28-ին լինեն Հանրապետության հրապարակում և իրենց սեփական աչքերով տեսնեն վերջին տարիներին գնված սպառազինությունը և արձանագրեն իրենց իշխանության ստեղծած նոր տրամաբանության բանակը: Թե ինչ է սա բովանդակային առումով ենթադրում, մեկ անգամ չէ, որ գրել ենք, ուստի այս անգամ դրան չենք անդրադառնա: Իհարկե, սպառազինության ցանկացած ձեռքբերում, որը կարող է նպաստել բանակի մարտունակության բարձրացմանը, ուրախալի է, այլ հարց է՝ արդյո՞ք ցանկացած գնում համալիր հաշվարկների արդյունք է: Այսինքն, արդյո՞ք երկարաժամկետ հեռանկարում ակնկալվող սպառնալիքներին և մարտահրավերներին դիմակայելու կարողությունների տեսակետից են արված գնահատականները, թե՞ պատերազմի բացառման: Օրերս դարձյալ նախընտրական հանդիպումներից մեկի ժամանակ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է մայիսի 28-ին կայանալիք ոչ դասական զորահանդեսը զուտ նախընտրական միջոցառում համարելու հարցին:

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5796

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով