Զենք-զինամթերք ապօրինի պահելու մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվել է

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության և Երևան քաղաքի վարչության ծառայողները համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում մայիսի 7-ին Երևան քաղաքի Մայիսի 9-ի փողոցի շենքերից մեկում հայտնաբերել, ձերբակալել և Երևան քաղաքի վարչություն են տեղափոխել 31-ամյա մի երիտասարդի, որը 2021 թվականի դեկտեմբերի 1-ից հետախուզվում էր զենքի գործադրմամբ խուլիգանության և ապօրինի կերպով զենք-զինամթերք ձեռք բերելու և կրելու մեղադրանքով։ Նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել կալանքը։ Երևանի բնակիչ 31-ամյա երիտասարդը ներկայացվել է նախաքննական մարմին։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5796

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով