Թաիլանդում հանտավիրուսի պատճառով խստացրել են զբոսաշրջիկների ստուգումները

Թաիլանդի իշխանությունները խստացրել են Հարավային Ամերիկայից ժամանող զբոսաշրջիկների ստուգումները՝ հանտավիրուսի պատճառով, այս մասին հայտնում է The Nation-ը։ «Թաիլանդը ուժեղացված հսկողություն է սահմանել հանտավիրուսի ախտանշանների հայտնաբերման համար։ Սահմանային անցման կետերում հատկապես ստուգվում են Հարավային Ամերիկայի 13 երկրից ժամանող զբոսաշրջիկները»,- հայտնում է պարբերականը։ Արդեն իսկ ստուգման է ենթարկվել 470 զբոսաշրջիկ, նրանց մոտ հանտավիրուս չի հայտնաբերվել։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5796

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով