53-ամյա տղամարդը մեքենայի կայանման հարցով վիճшբանել է մեկ այլ անձի հետ և կրшկոց է արձակել

Մայիսի 12-ին` ժամը 19․26-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ Շիրակի փողոցում վիճաբանություն է։ Անմիջապես նշված հասցե են մեկնել Ոստիկանության օպերատիվ խմբեր։ Ըստ նախնական տեղեկությունների՝ 53-ամյա տղամարդը մեքենայի կայանման հարցով վիճաբանել է մեկ այլ անձի հետ, որի ընթացքում իր անունով հաշվառված զենքից մեկ կրակոց է արձակել օդ։ Նա և զենքը հայտնաբերվել են։ Դեպքի բոլոր հանգամանքները պարզվում են, տուժած անձինք չկան։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5794

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով