Նիկոլը ուզում է քիչ մասնակցություն ընտրություններին, բարձրացրե՛ք պայքարի ջերմաստիճանը․ Մխիթարյան

Պրոդյուսեր, Գյումրու ավագանու «Իմ հզոր համայնք» խմբակցության ղեկավար Ռուբեն Մխիթարյանը գրել է․ «Պետք չի զարմանալ, որ Նիկոլը վիրավորում է մրցակիցներին, ղժղժում, գոռում, գոչում, սպառնում, լացում, ծիծաղում, երգում, պարում, սրտիկ ցույց տալիս: Նա օգտագործում է ամբողջ գործիկակազմը սեփական ընտրողին ոգևորելու, իսկ չկողմնորոշված ընտրողին քաղաքականությունից հիասթափեցնելու համար: Նիկոլը ուզում է քիչ մասնակցություն: Ուզում եք շատ մասնակցությու՞ն: Եթե այո, ապա աշխատեք, բարձրացրեք պայքարի ջերմաստիճանը: Եթե չի եռում, ուրեմն չի ստացվի: Իսկ փաստ է, որ դեռ չի եռում»:

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5792

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով