Ուկրաինան սկսել է կիրառել Պենտագոնի գլխավոր մատակարարի արհեստական բանականության համակարգերը. Reuters

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Կիևում հանդիպել է ամերիկյան IT հսկա Palantir Technologies-ի համահիմնադիր Ալեքսանդր Կարպի հետ և քննարկել «տեխնոլոգիական զարգացման ուղղությունները», այդ թվում՝ Ռուսաստանի դեմ պատերազմի համատեքստում։ Ընկերությունը հանդիսանում է Պենտագոնի առանցքային գործընկերն ու գլխավոր մատակարարներից մեկը։ «Կան ոլորտներ, որտեղ մենք կարող ենք օգտակար լինել միմյանց՝ ամրապնդելով Ուկրաինայի, Ամերիկայի և մեր գործընկերների պաշտպանությունը. Պայմանավորվել ենք, որ մեր թիմերը կլինեն մշտական կապի մեջ»,— ասել է Զելենսկին։ Իր հերթին, Ուկրաինայի պաշտպանության նախարար Միխայիլ Ֆեդորովը հայտնել է, որ Palantir Technologies-ն ակտիվորեն օգնում է Ուկրաինայի զինված ուժերին՝ տրամադրելով արհեստական բանականության (ԱԲ) տեխնոլոգիաներ։ Համագործակցության հիմնական ուղղությունները Ըստ նախարարի՝ այս գործակցության արդյունքում ստեղծվել և ներդրվել են հետևյալ լուծումները. Օդային հարձակումների մանրամասն վերլուծություն. Համակարգ, որը թույլ է տալիս ճշգրիտ գնահատել հակառակորդի գործողությունները։ Մեծածավալ հետախուզական տվյալների մշակում . ԱԲ լուծումներ՝ տեղեկատվության հսկայական հոսքերը վերլուծելու համար։ «Deep strike» գործողությունների պլանավորում . Բարձր ճշգրտության հեռահար հարվածներ հակառակորդի թիկունքում գտնվող թիրախներին։ Maven Smart System. Ամերիկյան ԱԲ-ի հիմքը Palantir-ը հանդիսանում է Maven Smart System-ի ստեղծողը , որը Forbes-ն անվանել է «ԱՄՆ զինված ուժերի՝ ԱԲ կիրառմամբ գործողությունների հիմքը»։ Այս համակարգի շնորհիվ Իրանի դեմ արշավի առաջին 24 ժամվա ընթացքում ամերիկյան զորքերը խոցել են ավելի քան 1000 թիրախ։ Maven-ը մեկ միասնական ինտերֆեյսում միավորում է. Արբանյակային լուսանկարները, Անօդաչու թռչող սարքերի տեսահոսքերը, Ռադարների տվյալները, Ռադիոէլեկտրոնային հետախուզության տեղեկությունները։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5791

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով