Գերմանական Mercedes-Benz համերկրն իր բեռլինյան բոլոր ավտոսրահները վաճառել է կանադացի ձեռնարկատեր, Alpha Auto Group ընկերության ղեկավար Կուլդիպ Բիլանին։ Խոսքը Գերմանիայի մայրաքաղաքում գտնվող յոթ մասնաճյուղերի մասին է, որոնք ունեն շուրջ 1,5 հազար աշխատակից։ Ըստ պարբերականի տեղեկությունների՝ Mercedes-Benz-ը ծրագրում է վաճառել ավտոսրահները նաև այլ քաղաքներում՝ Համբուրգում, Մյունխենում, ինչպես նաև Հռենոս-Ռուր տարածաշրջանում, ինչը կարող է վտանգել ընդհանուր առմամբ 8 հազար աշխատատեղ։



