Իրանի տնտեսության նախարարը հայտարարել է, որ Թեհրանը ծրագրում է ներմուծման երթուղիների մի մասը վերուղղորդել դեպի հյուսիսային նավահանգիստներ և ցամաքային սահմաններ՝ ԱՄՆ-ի կողմից իրականացվող շրջափակման պատճառով հարավային նավահանգիստներում առաջացած հապաղումների հետևանքով։ «Հաշվի առնելով մեր հարավային սահմաններին և հարավային նավահանգիստներում ներմուծման տեմպերի դանդաղումը՝ միջանցքները դեպի հյուսիսային նավահանգիստներ և ցամաքային սահմաններ տեղափոխելու հարցն այժմ օրակարգում է»,- հայտնել է Ալի Մադանիզադեն:



