Ռուսաստանի իշխանությունները դիտարկում են հայազգի բժիշկ, ակադեմիկոս Արմայիս Կամալովի թեկնածությունը՝ Ռուսաստանի հայերի միության (ՌՀՄ) ղեկավարի պաշտոնի համար։ Այս մասին գրում է «Փաստ» թերթը։ Ըստ հրապարակման՝ ռուսաստանյան իշխանական շրջանակներում դժգոհություն կա այն կապակցությամբ, որ կազմակերպության ներկայիս ղեկավարությունը բավարար չափով ինտեգրված չէ հայ հասարակության հետ և չունի անհրաժեշտ ազդեցություն ընտրական գործընթացների վրա։ Թերթը նշում է, որ Կամալովի թեկնածությունը պատահական չէ, քանի որ նա հայտնի է ինչպես Ռուսաստանում, այնպես էլ Հայաստանում, և երկար տարիներ իրականացնում է հայկական ինքնության պահպանմանն ուղղված ծրագրեր։



