ԱՄՆ-ը պահանջում է բացել Հորմուզի նեղուցը, սակայն այն գործում էր մինչև նրանց միջամտությnւնը. Լավրով

Միացյալ Նահանգներն այժմ պահանջում են բացել Հորմուզի նեղուցը, սակայն այն բաց է եղել բոլորի համար մինչև նրանց միջամտությունը, և ողջ աշխարհն օգտվում էր դրանից: Այս մասին RT India հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, հաղորդում է ՏԱՍՍ-ը: «Ագրեսիան Իրանի դեմ սկսվեց, որովհետև, ինչպես հայտարարեց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, Իրանը 47 տարի շարունակ ահաբեկել է բոլորին և ամեն ինչ: Սակայն մինչև սույն թվականի փետրվարի 28-ը Հորմուզի նեղուցը բաց էր բոլորի համար, և ողջ աշխարհն օգտվում էր այդ զարկերակից: Այն ապահովում էր համաշխարհային շուկաներ մուտք գործող բոլոր էներգապաշարների մեկ հինգերորդ մասը: Այժմ ամերիկացիները պահանջում են բացել Հորմուզի նեղուցը: Այն փակ չէր: Միշտ կարևոր է տեսնել նախապատճառները»,- նշել է ՌԴ ԱԳ նախարարը:

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5791

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով