ԱՄԷ նախագահը Թրամփի հետ քննարկել է տարածաշրջանային վերջին զարգացումները

Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ Մուհամմադ բին Զայեդ ալ-Նահյանը հեռախոսազրույց է ունեցել Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Այս մասին հաղորդում է էմիրաթական WAM գործակալությունը։ Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը քննարկել են ռազմավարական համագործակցության տարբեր հարցեր և ԱՄԷ-ԱՄՆ հարաբերությունների ամրապնդման ուղիներն՝ ի շահ երկու երկրների։ Երկու առաջնորդները նաև քննարկել են Մերձավոր Արևելքի տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումները և մտքեր փոխանակել դրանց վերաբերյալ։ ԱՄԷ նախագահը մեկ այլ հեռախոսազրույց է ունեցել Սաուդյան Արաբիայի թագաժառանգ, վարչապետ Մուհամմադ բին Սալման աս-Սաուդի հետ։ Կողմերը քննարկել են տարածաշրջանային զարգացումները և դրանց լուրջ հետևանքները տարածաշրջանային և միջազգային անվտանգության ու կայունության համար, ինչպես նաև դրանց լուծման ուղղությամբ ձեռնարկվող ջանքերը

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5791

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով