Փաշինյանը հաստատ պատմած կլինի նաև, թե ինչի Տավուշում Ադրբեջանըի ընտրած հատվածներում ափալ-թափալ (մի քանի ամսում) արված «սահմանազատումը» էս արդեն 2 տարի ա ոչ մի ձև չի հասնում Ջերմուկ․․․Դավիթ Գալստյան

Դավիթ Գալստյանը գրում է. «Ադրբեջանական դիրքերը Ջերմուկի ուղղությամբ (ՀՀ տարածքում) Նիկոլ Փաշինյանը, հավանաբար, Ջերմուկ այցելության ժամանակ վերջապես ցույց է տվել նմանատիպ մի քարտեզ, որ տեղի բնակիչները հասկանան՝ դիրքերի մասով ինչ ա կատարվել/ կատարվում էս մասում։ (2022-ից ի վեր չի հրապարակվել)։ * Վերջապես ասել ա, թե քանի քռ կմ-ա Ադրբեջանը օկուպացրել էս հատվածում 2022 թ․ սեպտեմբերից հետո։ Մինչ այս ՊՆ-ն թիվ չի հրապարակել առանձին կտորների մասով, հարցումներն էլ ցրում ա։ Մարզպետարաններն էլ (օրինակ՝ Վայոց ձորը) ասում ա, որ «չի հանդիսանում պահանջվող տեղեկատվության տնօրինող»: N.B. Ստեղ իմ կոպիտ հաշվարկներով՝ օկուպացված ա մոտ 74 քռ կմ։ * Ն․Փ․, երևի, բացատրել ա, ոնց ա պոտենցիալ «սոված», «ծարավ», «շրջապատված» (հիշենք ԳՇ պետի խոսքերը) ադրբեջանական խումբը ոչ միայն չի հեռացել, այլև հարմարվել ու «բազմացել»․․․ * Հաստատ պատմած կլինի նաև, թե ինչի Տավուշում Ադրբեջանըի ընտրած հատվածներում ափալ-թափալ (մի քանի ամսում) արված «սահմանազատումը» էս արդեն 2 տարի ա ոչ մի ձև չի հասնում Ջերմուկ․․․»։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5791

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով