Իրանի առողջապահության նախարարության խոսնակ Հոսեյն Քերմանպուրի խոսքով՝ ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտության հետևանքով Իրանում զոհերի թիվը կազմում է 3483։ Ապրիլի 18-ին Իրանի նահատակների և վետերանների հիմնադրամը հայտնել էր, որ մարտերի ընթացքում զոհվել է 3468 մարդ։ «Մեր ունեցած զոհերի թիվը 3483 է»,- Քերմանպուրի խոսքերն է մեջբերել իրանական SNN հեռուստաալիքը։ Նրա խոսքով՝ մարտական գործողությունների ընթացքում վիրավորված մարդկանց թիվը կազմում է առնվազն 40 հազար։



