Սերբիայի և ՆԱՏՕ-ի երկրների զինված ուժերը անցկացնում են իրենց առաջին զորավարժությունները, որոնք կազմակերպվել են Նեապոլում ՆԱՏՕ-ի միացյալ ուժերի հրամանատարության (JFC Naples) հետ, հայտարարել է Սերբիայի պաշտպանության նախարարությունը։ Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը մարտին հայտարարել էր, որ Սերբիայի բանակը մայիսին զորավարժություններ կանցկացնի ՆԱՏՕ-ի ուժերի հետ, սակայն ընդգծել էր երկրի ռազմական չեզոքության պահպանումը։ ««ՆԱՏՕ-Սերբիա» անվամբ զորավարժությանը մասնակցում են սերբական, իտալական, ռումինական և թուրքական բանակների մոտ 600 զինծառայողներ, ինչպես նաև շտաբի սպաներ և դիտորդներ Մեծ Բրիտանիայից, Իտալիայից, Գերմանիայից, Ռումինիայից, ԱՄՆ-ից, Սերբիայից, Թուրքիայից, Ֆրանսիայից և Չեռնոգորիայից»,- ասվում է հայտարարության մեջ:



