Թել Ավիվի հետ Աթենքի ռազմական դաշինքը կարող է «թանկ նստել Հունաստանի վրա»

Հունաստանի խորհրդարանի նախկին պատգամավոր Գիորգոս Քիրթսոսը քննադատել է Թել Ավիվի հետ Աթենքի ռազմական դաշինքը՝ հայտարարելով, որ այն կարող է «թանկ նստել Հունաստանի վրա»։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։ Նրա խոսքով՝ վտանգավոր հետևանքներն ավելի հավանական են դառնում հատկապես Իսրայել-Թուրքիա լարվածության ֆոնին։ «Նրանք, ովքեր տպավորություն են ստեղծում, թե Իսրայելը մեզ համար պատերազմելու է, մոլորեցնում են ժողովրդին։ Իսրայելը պատերազմում է միայն սեփական շահերի համար»։ Քիրթսոսն ընդգծել է, որ Աթենքում պետք է հաշվի առնեն Թուրքիայի հնարավոր արձագանքը Կիպրոսի և Էգեյան ծովի հարցերի համատեքստում։ Դեմ լինելով հույն-իսրայելական ռազմական դաշինքին՝ նա ասել էլ. «Մարդասպանների հետ չի կարելի դաշինք կազմել»:

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5790

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով