Ֆիլիպինների Սենատում կրակոցներ են հնչել ՄՔԴ-ի կողմից հետախուզվող սենատորին ձերբակալելու փորձի ընթացքում

Ֆիլիպինների Սենատում կրակոցներ են հնչել՝ անվտանգության ուժերի կողմից սենատոր՝ Ռոնալդ դելա Ռոսաին Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) օրդերով ձերբակալելու փորձի ընթացքում, այս մասին հայտնում է Associated Press-ը՝ նշելով, որ դեռևս պարզ չէ, թե ով է կրակել միջադեպի ընթացքում, զոհերի մասին ևս տեղեկություններ չկան: Սենատոր Ռոնալդ դելա Ռոսան Սենատում է եղել՝ իրեն սատարող գործընկերների կողքին։ Իրավապահները փորձել են ձերբակալել սենատորին՝ հետագայում նրան Միջազգային քրեական դատարանին հանձնելու համար։ Սենատի նախագահ Ալան Կայետանոն կարճ ժամանակով դուրս է եկել լրագրողների մոտ և հաստատել, որ շենքի անվտանգության ծառայությունն իրեն տեղեկացրել է կրակոցների մասին։ Առանց մանրամասներ հայտնելու՝ նա շտապ հեռացել է՝ նշելով, որ իրավիճակը չափազանց լարված է: Ըստ աղբյուրի՝ մայիսի 12-ին ՄՔԴ-ն հրապարակել է Ռոնալդ դելա Ռոսայի ձերբակալության օրդերը։ Նա ազգային ոստիկանության նախկին պետն է և առաջինն է սկսել նախագահ Ռոդրիգո Դուտերտեի՝ թմրամիջոցների դեմ պայքարի արշավը, որի հետևանքով հազարավոր մարդիկ են սպանվել, որոնց մեծ մասը եղել են թմրանյութերի իրացման մեջ կասկածվողներ։ Դեռևս նոյեմբերին տրված օրդերով սենատորը մեղադրվում է մարդկության դեմ ուղղված հանցագործության՝ առնվազն 32 մարդու սպանության մեջ։ Դեպքերը տեղի են ունեցել 2016-ի հուլիսից մինչև 2018-ի ապրիլի վերջն ընկած ժամանակահատվածում։ Սենատորն այդ ժամանակահատվածում՝ Դուտերտեի կառավարման օրոք գլխավորել է ոստիկանությունը։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5790

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով