168 TV-ի՝ «Զառան հարց ունի» հաղորդաշարի հյուրը «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանն է։ Հաղորդման ընթացքում անդրադարձ է կատարվել 2018 թվականի հայտնի իրադարձություններին, դրա պատճառներին և 2018 թ․-ից հետո ստեղծված իրականությանը։ Ընդդիմադիր պատգամավորն այս համատեքստում դիտարկում է արել նաև նախընտրական պրոցեսների մասին և պատասխանել, թե ինչպիսի՞ Հայաստանում է ցանկանում ապրել արդեն հունիսի 7-ից հետո։ Հարցազրույցի թեզերը՝ ստորև՝ Հանրապետական կուսակցության՝ խորհրդարանական հերթական ընտրություններին չմասնակցության մոտիվը, հիմնական նպատակը կայանում է հետևյալում՝ միասնական ուժերով փորձել հաղթել Նիկոլին, վերջ դնել այս իշխանազավթմանը և վերականգնել պետությունը։ Մենք 2018 թվականից ենք այս պայքարի մեջ, ընդ որում՝ ինչքան ծանր լինի ինձ համար այս թեմայի մասին խոսելը, միևնույն ժամանակ, շատ պատվաբեր է, որովհետև այն քաղաքական թիմի անդամն եմ, որը 2018 թվականից գեթ 1 վայրկյան իր վարքով, խոսքով չի շեղվել և մնացել է պայքարի նույն գծի մեջ։



