: Բելգորոդի մարզպետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել գեներալ-մայոր Ալեքսանդր Շուվաևը, իսկ Բրյանսկի մարզպետի ժամանակավոր պաշտոնակատար ՝ Եգոր Կովալչուկը, որը մինչ այդ զբաղեցնում էր ԼԺՀ կառավարության նախագահի պաշտոնը։ Երկուսին էլ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր ընդունել է Կրեմլում։ Նշենք, որ այս մարզերը մշտապես թիրախավորվում են Ուկրաինայի զինված ուժերի կողմից։



