«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը «Միասնության թևեր» կուսակցության վարչապետի թեկնածու Արման Թաթոյանն է: Արման Թաթոյանին մեր առաջին հարցը հետևյալն էր՝ ի՞նչ կզգար ինքը՝ որպես «Միասնության թևեր» կուսակցության վարչապետի թեկնածու, եթե իր լուսանկարով նախընտրական գովազդային վահանակ տեղադրեին Բաքվում, ինչպես, օրինակ՝ Նիկոլ Փաշինյանին են գովազդում Բաքվի կենտրոնական փողոցներում: «Գնայինք, մեռնեինք էլի… ի՞նչ պետք է զգայինք… Ավել բան չես կարող ասել, երբ տեսնում ես, որ Փաշինյանի նկարը հայտնվել է Բաքվի գովազդային վահանակներին»,- պատասխանեց նա: Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.



