Փաշինյանի ջղաձգումները սկսված են․ Իշխան Սաղաթելյան

Ընտրարշավի 5-րդ օրն է, և ինչպես որ սպասվում էր, Փաշինյանի ջղաձգումները սկսված են․ հայհոյախառը ելույթներ է ունենում՝ անդրադառնալով նույնիսկ ընդդիմադիր գործիչների ընտանիքների անդամներին, այս մարդուց ոչ մեկ այլ բան չէր էլ սպասում․ ֆեյսբուքյան իր էջում տարածած տեսանյութում ասել է ՀՅԴ ՀԳՄ ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը: Նրա խոսքով՝ Փաշինյանն այդպես է անում, որպեսզի ընդդիմադիրները սկսեն նրան հայհոյել, և ընտրարշավը վերածվի հայհոյանքների մրցավազքի, իսկ ՀՀ քաղաքացիները, հոգնելով այդ վիճակից, չմասնակցեն ընտրությանը։ Սաղաթելյանը նաև հարցրել է Փաշինյանին՝ արդյոք կարո՞ղ է նա հայտարարել, որ ՀՀ տարածքից ոչ մի քառակուսի մետր տարածք այլևս չի զիջելու Ադրբեջանին, և որ ադրբեջանական ուժերը պետք է անհապաղ դուրս գան Հայաստանի օկուպացված տարածքներից։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5790

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով