«Ինտեր»-ը դարձավ Իտալիայի գավաթակիր, Մխիթարյանը նվաճեց կարիերայի 21-րդ տիտղոսը

Միլանի «Ինտեր»-ը դարձավ Իտալիայի ֆուտբոլի գավաթի խաղարկության հաղթող: Հռոմի Օլիմպիական մարզադաշտում կայացած Իտալիայի գավաթի խաղարկության եզրափակչում «Ինտեր»-ը մրցեց «Լացիո»-ի հետ ու առավելության հասավ 0:2 հաշվով: Միլանյան ակումբի կազմում աչքի ընկավ Լաուտարո Մարտինես ու մեկ անգամ էլ ինքնագոլի հեղինակ դարձավ Մարուսիչը: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ ու բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու Հենրիխ Մխիթարյանը «Ինտեր»-ի մեկնարկային կազմում չէր, սակայն փոխարինման մտավ 68-րդ րոպեին: Իտալիայի այս գավաթը Հենրիխ Մխիթարյանի կարիերայի 21-րդ տիտղոսն է:

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5790

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով