Նաիր Տիկնիզյանը «Ցրվենա Զվեզդա»-ի հետ դարձել է Սերբիայի գավաթակիր

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և սերբական «Ցրվենա Զվեզդա» ակումբի պաշտպան Նաիր Տիկնիզյանը դարձել է Սերբիայի ֆուտբոլի գավաթի խաղարկության հաղթող: «Ցրվենա Զվեզդա»-ն գավաթի խաղարկության եզրափակչում մրցեց «Վոյվոդինա»-ի հետ: Խաղի հիմնական ժաամնակն ավարտվեց ոչ-ոքի 2:2 հաշվով, այն տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ, որի ժամանակ գոլեր չարձանագրվեցին: Սերբիայի գավաթակիրը որոշվեց հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարի շնորհիվ, որտեղ առավել դիպուկ էին «Ցրվենա Զվեզդա»-ի ֆուտբոլիստները`3:2: «Ցրվենա Զվեզդա»-ն դարձավ Սերբիայի գավաթակիր, իսկ օրեր առաջ նաև նվաճել էր երկրի չեմպիոնի տիտղոսը:

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5790

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով