Արաղչին կոչ է արել BRICS երկրներին՝ դատապարտել ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից «միջազգային իրավունքի խախտումները»

Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին այսօր կոչ է արել BRICS երկրներին դատապարտել «միջազգային իրավունքի խախտումները Միացյալ Նահանգների և Իսրայելի կողմից, այդ թվում՝ «նրանց անօրինական ագրեսիան Իրանի դեմ»։ Արաղչիի այս ելույթը՝ Նյու Դելիում անցնող գագաթնաժողովում, էլ ավելի է ընդգծել տարաձայնությունները կազմակերպության ներսում, որին անդամակցում են տարածաշրջանային մրցակիցներ՝ Իրանը և Միացյալ Արաբական Էմիրությունները։ Աբբաս Արաղչին ընդգծել է, որ Իրանը շարունակում է բաց մնալ դիվանագիտության համար, սակայն միաժամանակ պատրաստ է պաշտպանվել՝ «բոլոր հասանելի միջոցներով»։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5790

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով