ՌԴ քաղաքացիների ձերբակալման բարձր ռիuկ ունեցող երկրների թվին է դասվում նաև Հայաստանը. ՌԴ ԱԳՆ

ՌԴ քաղաքացիների ձերբակալման բարձր ռիսկ ունեցող երկրների թվին է դասվում նաև Հայաստանը: Այս մասին ՌԻԱ Նովոստի-ին հայտնել է ՌԴ ԱԳՆ մարդու իրավունքների ոլորտում բազմակողմ համագործակցության դեպարտամենտի տնօրեն Գրիգորի Լուկյանցևը: «Շատ պետություններ ոչ միայն Եվրոպական միությունում, այլև ավելի լայն համատեքստում, ունեն հանձնման, արտահանձնման որոշակի պարտավորություններ: Այս ամենը պետք է հաշվի առնել այն ռիսկերը գնահատելիս, որոնց մարդիկ կարող են բախվել, եթե մեկնում են արտերկիր»,- ասել է Լուկյանցևը: Դիվանագետն ընդգծել է, որ ԱԳՆ-ն չի որոշում, թե ռուսաստանցիներն ուր գնան և ուր՝ ոչ: Նախարարությունը միայն կարող է հանձնարարել չայցելել որոշակի երկրներ, եթե քաղաքացիները կարծում են, որ կարող են խնդիրներ ունենալ ամերիկյան կամ եվրոպական իշխանությունների հետ հարաբերություններում: ՌԴ ԱԳՆ-ի հրապարակած տեղեկատվության համաձայն՝ ԱՄՆ-ի հարցումներով Ռուսաստանի քաղաքացիների ձերբակալման բարձր ռիսկ ունեցող երկրների թվին են դասվում Եվրոպայի և Լատինական Ամերիկայի մեծ մասը, ինչպես նաև Ավստրալիան, Կանադան, Հայաստանը, Իսրայելը, Մալդիվները, Հարավային Կորեան, Սինգապուրը, Թաիլանդը, Ֆիջին, Շրի Լանկան, Լիբերիան և Մարոկկոն: Միևնույն ժամանակ նախարարությունում նշում են, որ այս ցանկը չի ներառում ԱՄՆ-ի հետ արտահանձնման պայմանագրերով կապված բոլոր երկրները:

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5790

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով