Իրանը կոչ է արել ԲՐԻԿՍ-ի երկրներին դատապարտել ԱՄՆ-ի և Իսրայելի ագրեսիան

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին կոչ է արել ԲՐԻԿՍ-ի երկրներին դատապարտել ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Թեհրանի դեմ ուղղված ագրեսիան։ Ինչպես տեղեկանում ենք Associated Press-ից, ԲՐԻԿՍ-ի երկրների ԱԳ նախարարների հանդիպման շրջանակում Արաղչին կոչ է արել դաշինքի անդամներին և այլ երկրներին «ձեռնարկել գործնական քայլեր՝ պատերազմ հրահրելու դադարեցման համար» և վերջ դնել ՄԱԿ-ի կանոնադրության խախտումների անպատժելիությանը։ Նախարարը նաև հորդորել է դաշինքի անդամներին դադարեցնել միջազգային ինստիտուտների քաղաքականացումը։ ԲՐԻԿՍ-ի երկրների, այդ թվում՝ Բրազիլիայի, Ռուսաստանի, Հնդկաստանի, Չինաստանի և Հարավային Աֆրիկայի, ինչպես նաև նոր անդամ երկրների ներկայացուցիչները մայիսի 14-ից երկօրյա բանակցություններ կվարեն Նյու Դելիում։ Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարը նշել է, որ բանակցությունները կկենտրոնանան գլոբալ և տարածաշրջանային մարտահրավերների և անդամ երկրների միջև համագործակցության խորացման ուղիների վրա։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5785

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով