Ի՞նչ է հայտարարագրել Լիլիթ Մակունցը․ 1 միլիարդից ավելի տարեկան եկամուտը վրիպա՞կ էր

Լիլիթ Մակունցը, որի ակտիվ քաղաքական կենսագրությունը, ինչպես շատ ՔՊ-ականների դեպքում, սկսվել է Փաշինյանի հետ քայլելուց, 2025 թվականի օգոստոսից արդեն Փաշինյանի գլխավոր խորհրդականի պաշտոնն է զբաղեցնում։ Թե ի՞նչ է հայտարարագրել նախկին նախարար, դեսպան, այսօր արդեն՝ խորհրդական Մակունցը 2025 թվականին, տեղեկանում ենք օրերս նրա կողմից Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացված հայտարարագրից։ Այսպես, ըստ հայտարարագրի, նա դեռ 2021 թվականին «Ջերմուկ գրուպ» ՓԲԸ-ից ձեռք է բերել 35,296,115 դրամ արժողությամբ բնակարան, որը տնօրինում է համատեղ սեփականության իրավունքով․ հայտարարագրի՝ հանձնված և վերադարձված փոխառություններ տողից էլ հայտնի է դառնում, որ տարեվերջին այդ գումարը պաշտոնյան «փակել է»։ Մակունցի բանկային հաշիվների դոլարային մնացորդները տարեվերջին նվազել են՝ 36,003.05 դոլարից դառնալով 19,081.84 դոլար, իսկ դրամային մնացորդները՝ կրկնապատկվել՝ 419,861.38 դրամից դառնալով 1,023,737.4 դրամ։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5781

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով